Ադրբեջանական տարածքում հայտնված 2 անչափահասները Արավուսից են, նրանք անասուններին էին որոնում. Alpha News-ի աղբյուր
06 Հունիսի 2025, 12:47
Alpha News-ի տեղեկություններով, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից տարածքում մոլորված և Ադրբեջանի տարածքում հայտնված 2 անչափահաս տղաները Արավուսից են, նրանք անասուններին որոնելուց են եղել, երբ հայտնվել են ադրբեջանական տարածքում:
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն քիչ առաջ հայտնել է, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։