«Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի հետ կապերի զարգացման համար. Էրդողան

24 Նոյեմբերի 2026, 18:30

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի Անկարայի և թյուրքական աշխարհի միջև կապերի զարգացման համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին նշված է Միջազգային կովկասյան կոնգրեսի մասնակիցներին ուղղված Թուրքիայի ղեկավարի ուղերձում։

«Այն կամրապնդի Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքները և նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի ու թյուրքական աշխարհի միջև կապերի զարգացման համար»,- ասված է ուղերձում։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Էրդողանը հավելել է. «Մեր պատկերացմամբ՝ Կովկասը տարածաշրջան է, որտեղ հաստատված է կայուն խաղաղություն, հարևաններն առևտուր են անում միմյանց հետ, և յուրաքանչյուր երկիր ստանում է ընդհանուր բարեկեցության իր բաժինը»։

Հիմա եթերում