Ռուսաստանցի արտիստներն ու կինոգործիչները տարհանվել են Իրանից․ նրանց թվում է ջութակահար Հայկ Կազազյանը
14 Հունիսի 2025, 09:50
Հունիսի 14-ի գիշերը ՌԴ 88 քաղաքացիներ տարհանվել են Իրանից՝ Ադրբեջանի տարածքով։ Տարհանվածների թվում են Չայկովսկու անվան Մեծ սիմֆոնիկ նվագախմբի հայտնի ջութակահար Հայկ Կազազյանը, դիրիժոր Արսենի Տկաչենկոն, ինչպես նաև նվագախմբի 51 արտիստներ, որոնք հունիսի 10-ին և 12-ին Ռուսաստանի մշակույթի օրերի շրջանակներում ելույթ են ունեցել Թեհրանում և Սպահանում:
Տարհանվածների թվում են հայտնի կինոռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկն ու նրա նկարահանող խմբի անդամները, որոնք մեկնել էին Իրան՝ նոր նախագծի վրա աշխատելու համար:
Ռուսաստանցիներից բացի, տարհանվել են Բելառուսի, Լատվիայի, Սերբիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ: