Կարեն Կարապետյանն ու Նարեկ Կարապետյանն ազատության մեջ են
18 Հունիսի 2025, 10:01
Գործարար և բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի եղբորը՝ Կարեն Կարապետյանին, և եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին, ազատ են արձակել:
Գործարարը շարունակում է մնալ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում։
Հիշեցնենք, որ նախօրեին Սամվել Կարապետյանը խոսել էր վերջին շրջանում եկեղեցու և Վեհափառ հայրապետի դեմ իշխանությունների սկսած հարձակումների մասին և աջակցություն հայտնել եկեղեցուն: Այդ հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ ուզում են ձերբակալել Սամվել Կարապետյանին։