«Կոմիտաս» համույթն արժանացել է «Պարող ազգերի ծիածան» փառատոնի գլխավոր մրցանակին
28 Հունիսի 2025, 10:14
Ռուսական Արմավիրի «Կոմիտաս» ազգային համույթն արժանացել է «Պարող ազգերի ծիածան» խորեոգրաֆիկ, կրկեսային արվեստի և ազգային պարերի միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին։
Պարուսույց Արմեն Ավագյանի ղեկավարությամբ ներկայացվել են «Եկենք պարենք», «Հայաստանի ծաղիկները» և «Նոր Հայաստան» պարային բեմադրություններ, որոնցից յուրաքանչյուրն արժանացել է առաջին աստիճանի դափնեկրի կոչման։
Փառատոնի ավարտից հետո համույթն արժանացել է Գրան Պրիի` առաջին տեղի, ինչպես նաև ստացել է պատվոգրեր և շնորհակալագրեր:
