Սամվել Կարապետյանին աջակցող պաստառները գովազդ որակելը ապօրինի է. փաստաբան Վարդան Ալոյան
01 Հուլիսի 2025, 14:01
Ոստիկանները քիչ առաջ զգուշացրել են, որ «Դալմա» առևտրի կենտրոնի պատին փակցված «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառները ապամոնտաժվելու են: Alpha News-ը դեպքի վայրում է և թեմայի վերաբերյալ զրուցել է փաստաբան Վարդան Ալոյանի հետ:
«Սամվել Կարապետյանի ազատազրկման հետ կապված իրազեկման ակցիայի շրջանակներում փակցված պաստառները փորձում են ապամոնտաժել: Քիչ առաջ ուղղակի զգուշացրել են, բայց բուն գործողությունները դեռ չեն սկսվել, հավանաբար, տեխնիկա կմոտեցնեն և կփորձեն հեռացնել: Ինչպես նախորդ դեպքերում, այսօր ևս սեփականության իրավունքով պատկանող տարածք են փորձելու ներխուժել ոստիկանները:
Ոստիկանությանը կրկին ահազանգ ենք հնչեցնելու, որ տարածքից հանեն մարդկանց, որոնք առանց սեփականատիրոջ թույլտվության փորձելու են ներխուժել տարածք և որոշակի գործողություններ իրականացնել, մասնավորապես, պաստառները վնասել կամ հանել: Սակայն փորձը ցույց տվեց, որ ոստիկանությունը աչքերը փակում է այս հարցի շուրջ: «Տաշիր» առևտրի կենտրոնում նույն իրավիճակն էր, այնտեղ ևս որոևէ գործողություն չձեռնարկեցին»,- Alpha News-ի հետ զրույցում նշել է փաստաբանը:
Մանրամասները՝ տեսանյութում: