Ոստիկաններն առանց որևէ թույլտվության մտել են մեզ պատկանող տարածք. «Դալմա Ինվեսթ»-ի ներկայացուցիչ

01 Հուլիսի 2025, 14:29

Քաղաքականություն

Ոստիկանները քիչ առաջ զգուշացրել են, որ «Դալմա» առևտրի կենտրոնի պատին փակցված «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառները ապամոնտաժվելու են:

«Դալմա Ինվեսթ» ընկերության իրավաբանական բաժնի ներկայացուցիչ Մարիամ Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ոստիկանության աշխատակիցները մտել են իրենց պատկանող տարածք առանց որևէ թույլտվության:

«Այս պահին մենք ունենք մի իրավիճակ, երբ ոստիկանության աշխատակիցները, կարելի է ասել, ներխուժել են սեփականության իրավունքով մեզ պատկանող տարածք առանց որևէ տեսակի թույլտվության, առանց որևէ հիմնավորման՝ գրավոր կամ բանավոր:

Եթե մենք սա դիտարկում ենք գովազդի մասին օրենքի խախտման տեսանկյունից, ապա որոշումը միանշանակ կիրառելի է, բայց ինքանով է սա հանդիսանում գովազդ: Սա մեզ պատկանող պատին փակցված պաստառ է, որը համապատասխան պայմանագրի հիման վրա տրամադրել ենք: Սա քաղաքակակն ակցիա չէ, կոչ չէ, քաղաքական մեկնաբանում իր մեջ չի պարունակում, սա ընդամենը իրազեկման արշավ է, որ հանրությունը իրազեկված լինի»,- նշել է Մուկուչյանը:

Հիմա եթերում