Մատվեյ Չիդարյանը՝ սամբոյի Ռուսաստանի չեմպիոն

02 Հուլիսի 2025, 18:30

Սպորտ

Անապայից Մատվեյ Չիդարյանը դարձել է սամբոյի Ռուսաստանի չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալ մինչև 42 կգ քաշային կարգում 12-14 տարեկան պատանիների շրջանում:

Կստովո քաղաքում անցկացվող մրցումներում նա վստահ հաղթանակ է տարել 9-ը գոտեմարտերում՝ ցուցադրելով վարպետություն, ուժ և հաղթելու կամք։

Մարզիկին հանդիսավորությամբ շնորհավորել են Անապա քաղաքի Ն. Ա. Իսպիրյանի անվան հայ ազգային մշակութային հիմնադրամի կենտրոնում։

Կենտրոնի նախագահ Ռուսլան Կաղրամանյանը հանձնել է պատվոգրեր և շնորհակալություն հայտնել երիտասարդության շրջանում սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի և հայ համայնքը համառուսաստանյան մակարդակով պատշաճ ներկայացնելու համար։