Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Արթուր Սարգսյանի ելույթից հետո պատգամավորների միջև քաշքշուկ սկսվեց

08 Հուլիսի 2025, 10:43

Քաղաքականություն

«Թող ես անձնապես պարտություն կրեի, բայց Արցախը լիներ հայկական, թող ես անձնապես պարտություն կրեի, բայց հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ իրենց հարազատների գերեզմանին գնալու հնարավորություն ունենային, թող ես անձնապես պարտություն կրեի, բայց հազարավոր հերոսներ ողջ լինեին»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, ում նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրն է քննարկվում։

Նա նշեց, որ արդեն ամեն ինչ որոշված է, ամեն ինչ հստակ է, անձեռնմխելիությունից զրկելու, կալանավորման որոշումն էլ կա:

«Ես այս թանկ ժամանակը, որ պետք է անցկացնեմ այստեղ, որոշել եմ իմ անչափահաս 4 երեխաների, կնոջ հետ գնալ եկեղեցի, մոմ վառել, իսկ հետո գնալ Քննչական։ Ցտեսություն։

Գնացինք ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ»,- հայտարարեց Սարգսյանը։

Ընդդիմադիր պատգամավորները ծափահարեցին Արթուր Սարգսյանին։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց. «Եթե ճիշտ եմ հասկանում, հրաժարվում եք հարցերին պատասխանելուց։ Հասկանալի որոշում է»։

Հիմա եթերում