Խաղալիք ատրճանակներ, ավտոմատներ․ ՀՅԴ-ականներն ակցիա են անում ՔԿ-ի դիմաց

11 Հուլիսի 2025, 15:05

Քաղաքականություն

Երևան քաղաքի քննչական վարչության կոմիտեի դիմաց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բաց թողնել ապօրինի ձերբակալված իրենց ընկերներին։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են Դաշնակցության կարգախոսով՝ «Մահ կամ ազատություն» գրությամբ շապիկներ, «Սթրայքբոլ» խաղի համար նախատեսված խաղալիք ատրճանակներ, ավտոմատներ։

«Մեր ընկերներին ձերբակալել են այն հիմքով, թե, իբր, նրանց բնակարանների խուզարկության արդյունքում հայտնաբերել են ահաբեկչության հետ կապ ունեցող իրեր։ Հայտնաբերված իրերն օրինական են, մենք դրանք օգտագործում ենք «Սթրայքբոլ» խաղերի համար»,- ասացին ակցիայի մասնակիցները։

Նրանց խոսքով՝ այդ իրերից կարելի է գնել ցանկացած զինվորական խանութում։ «Կոչ ենք անում իրավապահ մարմիններին զերծ մնալ ապօրինի, ծիծաղ առաջացնող գործընթացներից, անհապաղ բաց թողնել ձերբակալված, հայրենիքին նվիրված մեր ընկերներին»,- հայտարարեցին ՀՅԴ-ական երիտասարդները։

Հիմա եթերում