Արկտիկական ապագա. «Արթուր Չիլինգարով» նոր գիտարշավային նավը կփոխարինի լեգենդար «Միխայիլ Սոմով»-ին

13 Հուլիսի 2025, 13:30

Տնտեսություն և Բիզնես

«Ռոսհիդրոմետ»-ը հայտնել է «Արթուր Չիլինգարով» նոր գիտարշավային նավի նախագծի իրականացման մեկնարկի մասին, որը հետագայում կփոխարինի հնացած «Միխայիլ Սոմով» գիտարշավային նավին: Այս մասին հայտարարել Է գերատեսչության ղեկավար Իգոր Շումակովը։

«Միխայիլ Սոմով»-ը Ռուսաստանի արկտիկական նավատորմի ամենանշանակալի նավերից մեկն է, որը 2025 թվականին դարձել է 50 տարեկան։ Վերջին քառորդ դարի ընթացքում այն իրականացրել է ավելի քան 80 ուղևորություն՝ ապահովելով անձնակազմի և բեռների առաքում բևեռային կայաններ, ներառյալ դժվարամատչելի տարածքներ, որտեղ չկան հագեցած նավամատույցներ:

Նոր նավը կկառուցվի առաջիկա 5-6 տարիների ընթացքում և կանվանվի հայտնի բևեռախույզ Արթուր Չիլինգարովի անունով: Մշակումն արդեն հաստատվել է, աշխատանքներ են տարվում նավաշինարարների և Ռուսաստանի ֆինանսների նախարարության հետ։ Նավը կմտնի Արխանգելսկի տրանսպորտային հանգույցի զարգացման համապարփակ ծրագրի մեջ մինչև 2035 թվականը:

Հիմա եթերում