Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրի
14 Հուլիսի 2025, 13:54
Արաբական Միացիալ Էմիրությունների Դուբայ քաղաքում հուլիսի 5-14-ը տեղի ունեցած Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրի:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրերի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Ալեքսանյանը։ Օլիմպիադան անցկացվել է գործնական և տեսական փուլերով։
Օլիմպիադային մասնակցել է 90 երկրի 355 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից: