Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում

22 Նոյեմբերի 2026, 15:25

Հասարակություն

Նոյեմբերի 22-ի ցերեկը և 25-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Այդ օրերին ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա նաև Երևանում, իսկ նոյեմբերի 23-24-ին և 26-27-ին մայրաքաղաքում տեղումներ չեն կանխատեսվում։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ պոռթկումներով։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի ցերեկը կնվազի 8-10, իսկ 23-ի գիշերը՝ ևս 4-6 աստիճանով։