Նիկոլայ Տերտերյանը 48 վայրկյանում նոկաուտի է ենթարկել մրցակցին

17 Հուլիսի 2025, 14:40

Սպորտ

Հայ բռնցքամարտիկ Նիկոլայ Տերտերյանը (1-0) հաղթանակով է սկսել իր պրոֆեսիոնալ կարիերան: Հուլիսի 12-ին Ֆրեզնոյում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ, նա առաջին ռաունդի ընդամենը 48 վայրկյանում նոկաուտի ենթարկել Իսա Աջիլատային (0-2: Այս մասին գրում է sportaran.сom-ը:

24-ամյա Տերտերյանը նախկինում հանդես է եկել Դանիայի հավաքականում սիրողական մակարդակով՝ երկիրը ներկայացնելով 2024 թվականի Օլիմպիական խաղերում և հաղթանակ տոնելով Եվրոպական խաղերում: Նիկոլայի նորամուտը ուղեկցվել է խորհրդանշական ժեստով. նա և իր ողջ թիմը ասպարեզ են դուրս եկել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկներով՝ ընդգծելով իրենց ծագումն ու կապը հայրենիքի հետ:

Հիմա եթերում