Երևանում կայացել է Ռուբեն Մելքոնյանի և Վարուժան Գեղամյանի՝ «Թուրանի ճանապարհի հայկական սեպը» գրքի շնորհանդեսը
19 Հուլիսի 2025, 15:35
Երևանում կայացել է թուրքագետներ Ռուբեն Մելքոնյանի և Վարուժան Գեղամյանի՝ «Թուրանի ճանապարհի հայկական սեպը» գրքի շնորհանդեսը։
Գիրքը նվիրված է այս օրերին կրկին սրվող և հանրային լայն հուզումներ առաջացնող «Զանգեզուրի միջանցք» ծրագրի քաղաքական ու ռազմավարական վերլուծությանը։
Գիրքը ներկայացնում է փաստերի ու վերլուծությունների վրա հիմնված գիտական աշխատանք, որտեղ հեղինակը հանգամանալից կերպով բացատրում է՝ ինչու է այս ծրագիրը, անկախ փաթեթավորումից ու ներկայացման ձևից, կենսականորեն վտանգավոր Հայաստանի ինքնիշխանության և Սյունիքի ապագայի համար։
Վարուժան Գեղամյանը կարծում է, որ առաջիկա ամիսներին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ճնշումը կմեծանա, քանի որ նրանք Արցախի օկուպացված տարածքում արդեն ավարտում են ճանապարհաշինական աշխատանքները։
Գիրքը նախատեսված է թե մասնագիտական հանրության, թե ընթերցող լայն շրջանակի համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանի անվտանգության մարտահրավերներով և տարածաշրջանային նոր ուրվագծվող զարգացումներով։