Սադիգովը Բելգիայի խորհրդարանում, քարտեզի վրա ցույց տալով Սյունիքն, ասել է. «Արևմտյան Ադրբեջանն է». Գևորգյան

21 Հուլիսի 2025, 18:00

Քաղաքականություն

ԼՂ-ում Բաքվի ագրեսիան դատապարտող բանաձևում, որն օրերս ընդունվել է Բելգիայի խորհրդարանի կողմից, հստակ նշված է, որ խաղաղության խախտողն Ադրբեջանն է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի լրատվական կապերի պատասխանատու Արամ Գևորգյանը:

Նա հիշեցրել է, որ ապրիլին տեղի ունեցած լսումների ընթացքում հետ էր կանչվել Բրյուսելում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը, որին Բելգիայի ներկայացուցիչները «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ հարց էին ուղղել: «Սադիգովը քարտեզի վրա Հայաստանի Սյունիքի մարզը ցույց տալով՝ ասաց, որ դա է «Արևմտյան Ադրբեջանը»»,- ասել է Գևորգյանը:

Նա նշել է, որ սա վրդովմունք է առաջացրել խորհրդարանում, և հենց այդ պատճառով բանաձևում խստորեն շեշտվում է, որ ՀՀ ինքնիշխանությունը և սահմանները պետք է պահպանվեն:

«Բանաձևում ամենակարևոր կետը վերջին կետն է, որում նշվում է, որ Բելգիայի կառավարությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ»,- ընդգծել է Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: