Լոս Անջելեսում բացվել է Վահե Բերբերյանի ցուցահանդեսը

23 Հուլիսի 2025, 23:40

Մշակույթ

Լոս Անջելեսի «EyeForSound» պատկերասրահում բացվել է դրամատուրգ, գրող, նկարիչ և ռեժիսոր Վահե Բերբերյանի աշխատանքների ցուցահանդեսը։ Այցելուները կարող են տեսնել ինստալյացիաներ և նկարներ, որոնք ցուցադրվում են առաջին անգամ։ Սա յուրահատուկ հնարավորություն է ծանոթանալու հեղինակի ստեղծագործության քիչ հայտնի կողմերին, ում գործերն արդեն վաղուց դուրս են եկել թատրոնի և գրականության շրջանակներից։

Բերբերյանն, ով հայտնի է իր կատակերգական մենախոսություններով, մի քանի վեպերի և պիեսների հեղինակ է, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով։ Նրա գեղարվեստական աշխատանքները ներկայացվել են ավելի քան 30 անհատական և խմբակային ցուցահանդեսներում ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ Բացի այդ, նրա նկարներն օգտագործվել են հոլիվուդյան ֆիլմերում, հեռուստասերիալներում և գովազդային արշավներում։

Ցուցահանդեսը կտևի մինչև օգոստոսի 3-ը և խոստանում է դառնալ վառ իրադարձություն Լոս Անջելեսի մշակութային կյանքում։