Կոնստանտին Օրբելյանն ընդգրկվել է դիրիժորական միջազգային մրցույթի ժյուրիի կազմում

25 Հուլիսի 2025, 19:26

Հայեր | Մշակույթ

Աշխարհահռչակ դիրիժոր, դաշնակահար և պրոդյուսեր Կոնստանտին Օրբելյանը ընդգրկվել է Ֆերենց Ֆրիչայի անվան դիրիժորական միջազգային մրցույթի ժյուրիի կազմում (International Ferenc Fricsay Conducting Competition, IFFCC):

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 7-ը Հունգարիայի Սեգեդ քաղաքում: