Կարապետյան եղբայրները կառուցել են անկախ Հայաստանում առաջին եկեղեցին
29 Հուլիսի 2025, 12:40
Բարերար և գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին եկեղեցին՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցել են հենց Կարապետյան եղբայրները:
«Կարապետյան եղբայրները կառուցել են անկախ Հայաստանի առաջին եկեղեցին։ Այն Հայաստանի միակ եկեղեցին է, որ ստացել է երկու կաթողիկոսի օրհնությունը», — ասված է հաղորդագրության մեջ: