Իգոր Բաբայանը ներկայացրել է իր նոր՝ «Հայկական պատմություններ» գիրքը
02 Օգոստոսի 2025, 17:18
Լրագրող և գրող, «ZELAO. RU» շրջանային էլեկտրոնային թերթի խմբագիր Իգոր Բաբայանը ներկայացրել է իր նոր՝ «Հայկական (իհարկե, զվարճալի) պատմություններ» գիրքը։ Այստեղ հեղինակը վարպետորեն օգտագործում է հայկական հումորի դասական հնարքները, որոնց շնորհիվ ժանրը լայն տարածում է գտել:

Իգոր Բաբայանը հայտնի է ինչպես լրագրողական, այնպես էլ գրական շրջանակներում։ Նա Մոսկվայի կառավարության և Ռուսաստանի ժուռնալիստների միության «Մարդիկ մարդկանց համար» հեղինակավոր մրցույթի դափնեկիր է, ինչպես նաև գրականության ոլորտում բազմաթիվ մրցանակների դափնեկիր:
