Վարդաշենցիները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի մոտ

04 Օգոստոսի 2025, 12:37

Քաղաքականություն

Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի վթարային շենքերից մեկի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են բարելավել շենքի 17 բնակարանների պայմանները։

«Մենակ ընտրությունների ժամանակ են հիշում, որ մենք մարդ ենք։ Թաղապետը ընդհանրապես տեղում չի, ոչ մեկ չի գալիս մեր խնդիրներով հետաքրքրվի։ Մենք էլ պիտի Վարդաշենի մյուս վթարային շենքերի բնակիչների նման փողոց փակենք, բողոքի ակցիա անենք», — նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։