Հայ պարաաթլետը լավագույն արդյունքն է գրացել աշխարհի առաջնությունում

15 Հուլիսի 2023, 20:15

Սպորտ

Փարիզ-2023 Աշխարհի առաջնության 7-րդ օրը ելույթ է ունեցել Հայաստանի հավաքականի պարաաթլետ Արման Սարգսյանը: Նա T53 դասակարգման 100մ սայլակավազքի 1/2 խմբային փուլում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը՝ գրանցելով 19,76 վայրկյան արդյունք։

Սա Արմանի միջազգային մրցաշարերում պաշտոնապես գրանցած լավագույն արդյունքն է։

Հիշեցնենք, որ Պրիվայի քաղաքապետ Միշել Վալլան քաղաքի պատվո մեդալ է հանձնել պարաաթլետ Սարգիս Ստեփանյանին և մարզիչ Գևորգ Ստեփանյանին։

Հիմա եթերում