Հայաստանն ու ԱՄԷ-ն առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր կկնքեն
08 Օգոստոսի 2025, 11:20
Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պատրաստվում են երկկողմ համաձայնագիր կնքել՝ ուղղված ծառայությունների առևտրի զարգացմանը և ներդրումների խթանմանը: Փաստաթղթի նպատակը խոչընդոտների վերացումն է, բիզնեսի վարման պայմանների բարելավումը և երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ամրապնդումը:
Համաձայնագրով նախատեսվում են փոխադարձ արտոնություններ. հայկական կողմը ԱՄԷ ընկերություններին արտոնություններ կտրամադրի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, ինժեներական և գիտատեխնիկական խորհրդատվությունը, առողջապահությունը, կրթությունը, էկոլոգիան և փոստային կապը: Իր հերթին, Հայաստանը պարզեցված հասանելիություն կստանա Էմիրություններում IT ծառայություններին, իրավաբանական ուղեկցմանը և շինարարության ոլորտին: