Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ալիևը Թրամփին միջանցք է նվիրում Հայաստանի տարածքով

08 Օգոստոսի 2025, 12:30

(Ե՞րբ սպասել տասնյակ հազարավոր ադրբեջանցիների Հայաստանում)

«Օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կլինեն Սպիտակ տանը։ Եռակողմ բանակցությունների օրակարգից մեծ գաղտնիք չստացվեց, քանի որ մի շարք աղբյուրներ արդեն հասցրել են մանրամասն պատմել, թե ինչ է քննարկվելու Վաշինգտոնում։

Այսպես, ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, որն առաջինն էր հայտնել օգոստոսի 8-ին կայանալիք հանդիպման մասին՝ հղում անելով ԱՄՆ կառավարության աղբյուրներին, «X»-ում հրապարակել է ստորագրման ենթակա փաստաթղթերի ցանկը։ Ակնկալվում է համատեղ եռակողմ հռչակագրի ստորագրում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրում, ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին համատեղ նամակի ստորագրում, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ և ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հուշագրերի ընդունում։

Reuters գործակալությունn, իր հերթին, հայտնել է, որ Սպիտակ տանը Թրամփի, Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ կայանալիք հանդիպմանը նախատեսվում է համաձայնագիր ստորագրել, ըստ որի՝ ԱՄՆ-ը բացառիկ իրավունքներ կստանա Հայաստանի տարածքով տրանսպորտային երթուղու զարգացման համար, որը կոչվելու է «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP)։ Այլ կերպ ասած՝ սա վերանվանված «Զանգեզուրի միջանցքն» է։

Եթե վերոգրյալ հրապարակումներն իրականություն դառնան, ապա կարող ենք արձանագրել, որ 2020 թվականից ի վեր տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեման մեր աչքի առաջ վերափոխվեց՝ Բաքվին, Անկարային, Վաշինգտոնին (այսինքն՝ ՆԱՏՕ-ին) Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու գործընթացի։ Դրան խանգարում էին ռուս խաղաղապահները։ Դրան խանգարում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Սակայն Ալիևը, Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին հետևողականորեն գնում էին դրան և մոտեցել են միջանցքի բացմանը։

Միջանցքը ամերիկացիների կառավարմանը հանձնելը Հայաստանը նոր Սիրիա կդարձնի։ Սիրիայում պատերազմի բռնկմամբ և թուրքական միջամտությամբ ձևավորվեցին ազդեցության գոտիներ։ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Թուրքիա և Իսլամական պետություն ունեին իրենց գոտիները։ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի՝ երկիրը վերահսկողության գոտիների բաժանմանը համաձայնելը երկիրը չփրկեց նոր պատերազմից, իսկ Բաշար Ասադին՝ փախուստից։

Միջանցքը Թուրքիային, ԱՄՆ-ին և Ադրբեջանին (այսինքն՝ ՆԱՏՕ-ին) հանձնելուց հետո Հայաստանում իրենց փաստացի գոտիները կունենան Ադրբեջանը (միջանցքը, ինչպես նաև Ջերմուկի մոտակայքի օկուպացված տարածքները և «դելիմիտացիայի» արդյունքում Հայաստանի ներսում ձևավորվող սեպերը), Թուրքիան (միջանցքի համատեղ տիրապետում), ԱՄՆ-ը (միջանցքի տարածքում մասնավոր ռազմական ընկերություններ) և Ռուսաստանը (դեռևս)։

Միջանցքը չի չեղարկի Ադրբեջանի մյուս պահանջները՝ Սահմանադրության փոփոխությունը, ապառազմականացումը, ատոմակայանի փակումը, ինչպես նաև հարյուր հազարավոր ադրբեջանցիների «վերաբնակեցումը» Հայաստանում։

Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ պետականության «հուղարկավորությունը» տեղի կունենա ոչ թե սգո ռեքվիեմի, այլ «տարբեր Լոպեսների և նրանց նմանների» ուրախ երգերի և համերգների ներքո։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հիմա եթերում