ԱԳ նախարարները ստորագրել են Մինսկի խումբը լուծարելու դիմումը՝ ուղղված ԵԱՀԿ-ին. Փաշինյան

09 Օգոստոսի 2025, 08:20

Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրին՝ ընդգծելով, որ տեղի ունեցածի հետ կապված որևէ մեկնաբանություն, որևէ ընկալում անելիս պետք է հենվել հրապարակված տեքստի վրա:

«Այն, ինչ կա, գրված է տեքստում, այն, ինչ չկա տեքստում, ուրեմն չկա»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ Վաշինգտոնում երկու երկրների ԱԳ նախարարները նաև ստորագրել են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու միասնական դիմումը՝ ուղղված ԵԱՀԿ-ին:

«Ինչու է լուծարվում Մինսկի խումբը. որովհետև, երբ որ հաստատված է խաղաղություն, ՄԽ-ն կոնֆլիկտի սիմվոլն է, և գոյությունը կարող է կողմերի մոտ կասկած առաջացնել մյուս կողմի անկեղծության մասով»,- ասել է վարչապետը։