«Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու աջակցի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 2-ամսյա տնային կալանքը

21 Հոկտեմբերի 2026, 20:32

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու աջակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Նրանցից մեկի նկատմամբ կիրառվել է նաև գրավ։

Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է ՀՀ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։