ՌԴ-ից ԵԱՏՄ երկրներ գյուղմթերքների արտահանումն աճել է 10%-ով. ՀՀ-ի մասնաբաժինը կազմել է 5%

13 Օգոստոսի 2025, 09:20

Տնտեսություն և Բիզնես

Ընթացիկ տարվա հունվար-մայիսին Ռուսաստանը դրամական արտահայտությամբ 10%-ով ավելացրել է գյուղմթերքի մատակարարումները ԵԱՏՄ երկրներ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից մինչև ավելի քան 3,2 մլրդ ԱՄՆ դոլար:

Ինչպես հաղորդում է ՌԴ «Ագրոէքսպորտ» դաշնային կենտրոնը, մատակարարումների հիմնական ուղղությունը Բելառուսն ու Ղազախստանն են, որոնց բաժին է ընկել ռուսական արտահանման համապատասխանաբար 45 և 43 տոկոսը: Ղրղզստանի մասնաբաժինը կազմել է 7%:

Հայաստան հիմնականում արտահանվել է ցորեն (ավելի քան 15 մլն դոլար), շոկոլադ (ավելի քան 13 մլն դոլար) և ալրային հրուշակեղեն (ավելի քան 12 մլն դոլար):

Հիմա եթերում