Պետդումա կներկայացվի դպրոցներում և տեխնիկումներում օտարերկրացիների համար վճարովի կրթության մասին օրինագիծ

13 Օգոստոսի 2025, 00:00

Կրթություն

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները խորհրդարանի պալատ կներկայացնեն միջխմբակցային օրինագիծ, որն առաջարկում է վճարովի կրթություն ներդնել օտարերկրացիների համար ռուսական դպրոցներում և տեխնիկումներում, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Նախագծի հեղինակներն են «Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը, Պետդումայի աշխատանքի հարցերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովը, ինչպես նաև այլ պատգամավորներ։

«Օրինագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ռուսաստանի Դաշնությունում կրթության մասին» Դաշնային օրենքի 78-րդ հոդվածում, համաձայն որի՝ օտարերկրյա քաղաքացիներն իրավունք ունեն վճարովի հիմունքներով ստանալ նախադպրոցական, տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ ընդհանուր կրթություն և միջին մասնագիտական կրթություն՝ ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց միջոցների հաշվին՝ վճարովի կրթական ծառայությունների մատուցման պայմանագրերին համապատասխան», — ասվում է նախագծում:

Առաջարկվում է նաև տարվա ընթացքում սահմանել ռուսաց լեզվի քննությունն անվճար հանձնելու ոչ ավելի, քան երեք փորձ։

Հիմա եթերում