Քաղաքական գործի շրջանակներում պետք է նաև քաղաքական միջոցներով պայքարել. Ռոբերտ Ամստերդամ

13 Օգոստոսի 2025, 14:38

Քաղաքականություն

Իմ մոտեցումը հետևյալն է՝ քաղաքական գործի շրջանակներում պետք է նաև քաղաքական միջոցներով պայքարել: Այս մասին ասուլիսի ժամանակ, պատասխանելով Alpha News-ի հարցին, ասել է ամերիկացի իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը:

«Մենք գնահատելու ենք եկեղեցու դեմ հարձակումների իրական պատճառները, գնահատելու ենք՝ ինչպես կարող ենք խելացի ձևով ազդել ՀՀ կառավարության վրա: Պահանջելու ենք, որ հայերն այս խնդիրը լուծեն»,- ասել է նա՝ նշելով, որ եկեղեցու դեմ հարձակումները պետք է դադարեցվեն:

Ռոբերտ Ամստերդամը նշել է, որ աշխարհում չկա որևէ կառավարություն, որը կարող է նմանօրինակ կրոնական միջամտությունն ընդունելի համարել:

Հիմա եթերում