Սամվել Կարապետյանի գործում հանցակազմ չկա. հարցախույզ՝ Երևանում
15 Օգոստոսի 2025, 20:30
Երևանում անցկացված հարցախույզի ընթացքում քաղաքացիներն իրենց կարծիքն են հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու դատարանի որոշման վերաբերյալ:
«Իզուր էլ երկարացրել են, հենց այսօր էլ պետք է բաց թողնեին»,- ասել է քաղաքացիներից մեկը:
Հարցվածներից մեկն էլ նշել է. «Թող հաղթի արդարությունը, և մարդկային արժեքը թող պահպանվի»:
Քաղաքացիները սխալ են համարում դատարանի որոշումը՝ նշելով, որ Սամվել Կարապետյանը պետք է անհապաղ ազատ արձակվի: «Այդ գործում հանցակազմ չկա»,- կարծում են քաղաքացիները:
Նրանց խոսքով՝ Սամվել Կարապետյանն արժանի չէ կալանքի:
«Սամվել Կարապետյանը սրտացավ մարդ է, մտածում է Հայաստանի և հայ ժողովրդի մասին: Իրավունք չունեն նրան կալանավորել»,- ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը: