Այս քրեական վարույթներով չեն կարող լռեցնել հոգևորականներին․ Նաթան Սրբազան

15 Օգոստոսի 2025, 20:12

Քաղաքականություն

Այսօր, ցավոք, մեր երկու լավագույն բարձրաստիճան հոգևորականներն իրենց ճշմարիտ խոսքի համար կալանավորված են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստից հետո ասել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

«Կան բաներ, որոնք պարզապես հաճելի չեն իշխանություններին։ Հենց դրա համար են նրանք կալանավորված։ Այս ամենը որտեղի՞ց սկսվեց։ Եկեղեցու դեմ այս ամբողջ արշավը սկսվեց նրանից, որ Վեհափառը Բեռնում խոսեց Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և այնտեղի ժառանգության մասին։ Դա հաճելի չեղավ իշխանություններին»,- ասել է նա՝ նշելով, որ չգիտի՝ ով է հրահանգներ տալիս ՀՀ վարչապետին։

Նաթան Սրբազանը նաև ասել է, որ այս քրեական վարույթներով չեն կարող լռեցնել հոգևորականներին։

Մանրամասները՝ տեսանյութում։