Ղրիմի հայերը տեղի բնակիչներին «Քոչարի» պարել են սովորեցնում

19 Օգոստոսի 2025, 10:00

Մշակույթ

Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչները անցկացրել են հետաքրքիր վարպետության դասեր՝ հայկական ազգային «Քոչարի» պարի ուսուցման թեմայով։ Այս մասին հայտնել է համայնքի տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել զգալու հայկական ավանդական պարի ռիթմն ու էներգետիկան, ինչպես նաև պատրաստելու հայկական սիրված ուտեստը՝ բրդուճ կամ լավաշի ռուլետ՝ բազմազան միջուկով։