Գորիսը տոնում է 155-ամյակը
18 Օգոստոսի 2025, 17:00
Գորիսի բոլոր փողոցները սովորականից աղմկոտ են և մարդաշատ: Ամենուրեք ուրախ երգ, երաժշտություն է հնչում, ազգագրական պարերի բեմադրություն է, պատմամշակութային նմուշների ցուցադրություն, իսկ Մաշտոցի փողոցի երկայնքով բոլոր տների շեմին գորիսյան կերակրատեսակների, հայկական ավանդական խորովածի հյուրասիրություն է:
Գորիսն ու գորիսեցիները տոնում են սիրելի քաղաքի հիմնադրման 155-ամյակը:
«Ե՛վ ես, և՛ թիմը հետևողական աշխատում ենք՝ հասկանալով, որ այսօր Գորիսը հանրապետության դարպասներից մեկն է: Այստեղ պետք է շատ մարդիկ բնակվեն, կյանքի որակը պետք է բարձր լինի, մեր ժողովուրդն էլ մեզ է վստահել այդ ամեն ինչը, հետևաբար, մենք էլ պատվով պետք է տանենք մինչև վերջ, որ այստեղից արտագաղթ չլինի, այլ, հակառակը, ներգաղթ լինի: Աստծո կամքով պետք է արձանագրենք, որ նաև ներգաղթ ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: