Վանաձորցիները՝ Հայաստանում առկա խնդիրների մասին
20 Օգոստոսի 2025, 14:54
Վանաձորի բնակիչները Alpha News-ի հետ զրույցում խոսել են Հայաստանում առկա կարևորագույն խնդիրների մասին:
«Ինձ համար կարևորը Արցախը հետ բերելն է»,- ասել է բնակիչներից մեկը:
Վանաձորցիներն առաջնահերթ են համարում անվտանգությունն ու սահմանների ամրությունը:
Բնակիչներից մեկն էլ նշել է. «Թող խաղաղություն լինի, և ամեն ինչ աստիճանաբար կկարգավորվի, այն ամենի միջով որ մենք անցել ենք, թող չլինի»:
Բնակիչներից մեկն էլ ցանկություն է հայտնել, որ հայերի ու ռուսների հարաբերությունները չվատթարանան:
Մանրամասները՝ տեսանյութում: