Մեդվեդևան օլիմպիական խաղերի ընտրական փուլից առաջ Ադելիա Պետրոսյանին մաղթել է ամուր նյարդեր

21 Օգոստոսի 2025, 16:50

Սպորտ

Հայկական արմատներով ռուս գեղասահորդուհի, 2018 թ. Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան լրագրողներին ասել է, որ ցանկանում է Օլիմպիական խաղերի ընտրական փուլի ռուսաստանցի մասնակիցներին՝ Ադելիա Պետրոսյանին և Պյոտր Գումեննիկին, ամուր նյարդեր մաղթել։

«Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարին մասնակցելու թույլտվություն են ստացել Ադելիա Պետրոսյանը և Պյոտր Գումեննիկը։ Այն ամենն, ինչ ես ցանկանում եմ նրանց մաղթել, շատ ամուր նյարդերն են»,- ասել է Մեդվեդևան։

Հիշեցնենք, որ Գեղասահքի միջազգային միությունը (ISU) բավարարել է ռուսաստանցի գեղասահորդների՝ 2026 թվականի օլիմպիական խաղերի ընտրական փուլին որպես չեզոք մարզիկներ մասնակցելու հայտերը։
Ցուցակում ընդգրկվել են հայկական ծագումով գեղասահորդուհի, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը և Պյոտր Գումեննիկը։ Ընտրական փուլը տեղի կունենա սեպտեմբերին Պեկինում։

Հիմա եթերում