Միքայել Ալոյան. կարգապահություն, բնավորություն, հաղթանակ

23 Օգոստոսի 2025, 22:30

Հայեր

Բռնցքամարտիկ Միքայել (Միշա) Սուրենի Ալոյանը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 23-ին Բամբակաշատ գյուղում: 1997 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Նովոկուզնեցկ, որտեղ սկսվել է ապագա չեմպիոնի ուղին։ Նա սկսել է զբաղվել բռնցքամարտով, իսկ ավելի ուշ մարզումները շարունակել է Նովոսիբիրսկում՝ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Էդուարդ Կրավցովի գլխավորությամբ։

Ալոյանը 2007-ին դարձել է Ռուսաստանի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, իսկ արդեն 2008-ին նվաճել է աշխարհի գավաթը՝ հաղթելով Օլիմպիական խաղերի մրցանակակիր Անդրի Լաֆիտուին։ Այդ պահից Միքայելը դարձել է Ռուսաստանի հավաքականի առանցքային ներկայացուցիչը։ 2009-ին նա բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում, իսկ 2010-ին Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում՝ ոսկե մեդալ։

Հատկապես նշանակալից էր 2011 թվականը. Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում Ղարաբաղյան հիմնահարցի պատճառով, ինչպես մյուս մարզիկներին, նրան նույնպես հանդիսատեսը վատ վերաբերմունք է ցույց տվել։ Նրա ռինգում հայտնվելը ուղեկցվել է սուլոցներով և բղավոցներով։ Եվ Ալոյանը երբ հաղթել է ադրբեջանցի Էլվին Մամիշզադեին, կազմակերպիչները ստիպված էին նրան լրացուցիչ թիկնապահներ տրամադրել։

2012-ին Լոնդոնի Օլիմպիական խաղերում Միքայելը նվաճել է բրոնզ, իսկ 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում՝ արծաթ: Այնուամենայնիվ, մեդալը հետագայում չեղարկվել է դոպինգային միջադեպի պատճառով, որը մարզիկն ինքը բացատրում էր որպես բժշկական կաթիլների միջոցով նյութի պատահական ներթափանցում: Այս դրվագը շրջադարձային էր. Ալոյանը տեղափոխվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտ:

Պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել է 9 մենամարտ, տարել 8 հաղթանակ, դարձել WBA Gold վարկածով չեմպիոն և WBO տիտղոսի հավակնորդ:

Միքայել Ալոյանը ոչ միայն մարզիկ է, այլ տոկունության, կարգապահության և ոգու ամրության օրինակ։