Սուրեն Մանուկյանը նոկաուտով հաղթել է BFL 1 մրցաշարում

24 Օգոստոսի 2025, 15:00

Սպորտ

Հայ կիսածանր քաշային բռնցքամարտիկ Սուրեն Մանուկյանը (3-0) երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ կարիերայում։ Այս մասին գրում է sportaran.сom-ը։

Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած BFL 1 մրցաշարում 22-ամյա մարզիկն առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է սերբ Զորան Ջոջին (21-29-1):