«Գիշերային լույսերով ողողված». Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ եկեղեցին

26 Օգոստոսի 2025, 10:10

Մշակույթ

Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցին հրապարակում է արել, որում ներկայացված է 2007 թ. կառուցված Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ եկեղեցին:

«Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ եկեղեցին՝ ողողված գիշերային լույսերով»,- ասվում է գրառման մեջ։

Եկեղեցու շինարարությունը տևել է 10 տարի։ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ է նշանակվել Տեր Աշոտ քահանա Ղազարյանը։ 2007 թվականի ապրիլի 8-ից՝ Սուրբ Զատկի տոնակատարության օրվանից, եկեղեցում կատարվում են առավոտյան և երեկոյան ժամերգություններ։