Դատարանը մերժեց Ռուբեն Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը

27 Օգոստոսի 2025, 15:47

Քաղաքականություն

Դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը Ռուբեն Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Մեկամսյա նախաքննությունից հետո դատախազությունը հաստատել է նրա մեղադրանքը: Հակոբյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար: Նախկին պատգամավորը կալանավորված է հուլիսից: