«Հրազդան ցեմենտ»-ի ապագան անորոշ է․ ընկերությունը 560 մլն դրամի վնաս է կրել
21 Հոկտեմբերի 2026, 18:00
«Հրազդան ցեմենտ» ընկերության շուրջ ստեղծված անորոշությունը վտանգում է հարյուրավոր աշխատատեղեր, պատճառում խոշոր ֆինանսական վնասներ և խաթարում գործընկերային հարաբերությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ընկերության աշխատակիցներից մեկը։
Նրա խոսքով՝ գործարանն ունեցել է 450 աշխատակից, իսկ հարակից ծառայությունների հետ միասին շահառուների թիվը գերազանցում է 1000-ը։
«Մեր կողմից իրականացվել են համապատասխան աշխատանքներ․ մշակել է գործարանը նոր սարքավորումներով ու տեխնոլոգիաներով արդիականացնելու ծրագիր, սակայն այսօր մենք չենք կարող այն կյանքի կոչել, քանի որ փաստացի որևէ գործողություն կատարելու իրավունք չունենք։ Այս անորոշությունը մեր գործընկերների շրջանում է անվստահություն է առաջացնում»- նշել է աշխատակիցը։
Նրա խոսքով՝ գործարանի աճուրդը մի քանի անգամ չի կայացել մասնակիցներ չլինելու պատճառով, ինչից հետո որոշում է կայացվել իրականացնել ուղիղ վաճառք։ Սակայն հնչեցված հայտարարությունների հետևանքով բանկը չի ֆինանսավորել գործարքը, ինչն էլ հանգեցրել է գործընթացի ձգձգմանը։ Արդյունքում ընկերությունը կրել է շուրջ 560 միլիոն դրամի վնաս։