Սա իշխանությունների վախերի դրսևորումն է․ Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանավանի դեպքերի մասին

21 Հոկտեմբերի 2026, 18:15

Քաղաքականություն

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ստեփանավանում, վկայում է մի բանի մասին. իշխանությունները նույնպես գիտակցում են, որ պարտվելու են։ Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

««Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանի և 14 համակիրների ձերբակալությունը ցույց է տալիս, որ իշխանությունները գիտակցել են իրենց պարտության անխուսափելիությունը և ստիպված են եղել դիմել նման քայլերի»,- ասել է նա։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ եթե նախկինում ընդդիմադիր գործիչներին ձերբակալում կամ կալանավորում էին ընտրություններից հետո, ապա այժմ իշխանությունների վախերն այն աստիճանի են հասել, որ նույնիսկ չեն սպասում ընտրությունների արդյունքներին։

«Արդեն այս գլխից փորձում են ամեն կերպ մեկուսացնել ընդդիմադիրներին ընտրական գործընթացից։ Ընտրություններին մնացել է ընդամենը 3-4 օր, թեկնածուն արդեն առաջադրված էր, և փաստացի կալանավորման որոշում է կայացվում։ Այդուհանդերձ, մենք շարունակելու ենք մեր պայքարը, և անկասկած, «Ուժեղ Հայաստանը» հաղթելու է Ստեփանավանում»,- հայտարարել է Տիգրան Աբրահամյանը։