Երկխոսություն Մոսկվայի հետ․ Վրաստանը ՌԴ-ի հետ կապերի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել

21 Հոկտեմբերի 2026, 19:29

Քաղաքականություն

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Գեորգի Զուրաբաշվիլին։ Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։

Միաժամանակ դիվանագետը կպահպանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, սակայն ռուսական կողմի հետ բանակցություններում հանդես կգա որպես վարչապետի հատուկ ներկայացուցիչ։

Կոբախիձեն ընդգծել է, որ Թբիլիսիի հիմնական առաջնահերթություններն են մնում Մոսկվայի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը, առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը և հումանիտար հարցերի շուրջ կանոնավոր երկխոսության պահպանումը։

Վարչապետը բարձր է գնահատել Զուրաբաշվիլիի դիվանագիտական փորձը․ 2024 թվականից նա աշխատել է որպես արտաքին գործերի նախարարի տեղակալ, իսկ 2025 թվականի հուլիսին գլխավորել է գերատեսչությունը՝ առաջին տեղակալի կարգավիճակով։

Հատուկ ներկայացուցչի պաշտոնը թափուր էր մնացել 2025 թվականի դեկտեմբերից, երբ այդ պաշտոնը լքել էր Գեորգի Կաջայան։