Ուկրաինայում հակամարտության կարգավորումը մոտենում է ավարտական փուլին․ Յուրի Ուշակով
21 Հոկտեմբերի 2026, 20:00
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն անդրադարձել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման հեռանկարներին՝ նշելով, որ իրավիճակը զարգանում է այդ ուղղությամբ։
Պատասխանելով այն հարցին, թե որքանով է մոտ հակամարտության ավարտը՝ նա ընդգծել է․ «Չգիտեմ՝ որքանով ենք մոտեցել դրան, բայց ամեն ինչ ընթանում է այդ ուղղությամբ»։
Բացի այդ, Ուշակովը հայտնել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը կարող է անցկացվել Աբու Դաբիում՝ նոյեմբերի կեսին՝ ամսվա երկրորդ տասնօրյակում, ինչպես նախապես նախատեսված էր։
Ռուսական պատվիրակության կազմը դեռևս հաստատված չէ․ վերջնական որոշումը կկայացնի պետության ղեկավարը։