Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ուղարկվել է «պահեստ». թուրք քաղաքական գործիչ

28 Օգոստոսի 2025, 21:50

Քաղաքականություն

Թուրքիայի խորհրդարանի İYİ Parti ընդդիմադիր կուսակցության նախկին պատգամավոր Ահմեթ Էրոզանը X սոցցանցում գրել է, որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը փաստացի ուղարկվել է «պահեստ»՝ սպասելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանությանը:

«Մինչ Անկարան սպասում է Բաքվի հավանությանը, Ադրբեջանը սեփական բանակցություններն է վարում Իսրայելի հետ «Աբրահամի համաձայնագրերի» ստորագրման շուրջ և դրա համար ամենևին էլ չի պատրաստվում սպասել Էրդողանի թույլտվությանը», — գրել է Էրոզանը:

Քաղաքական գործիչը նաև հռետորական հարց է հնչեցրել. «Գուշակեք, թե ով է իրականացնում իրատեսական քաղաքականություն՝ ի շահ ազգային շահերի․ Էրդողա՞նը, թե՞ Ալիևը»։

Հիմա եթերում