Եթե կա մի էջ, որը պետք է փակվի, դա Նիկոլ Փաշինյանի էջն է․ Լուսինե Ջամալյան
02 Սեպտեմբերի 2025, 20:31
Մեր պահանջները շատ են, բայց ամենաշատը ուզում ենք հայկական Արցախի վերադարձ, թրքահպատակ իշխանությունների հեռացում, և ամենակարևորը՝ մեր վերադարձն Արցախ։ Այս մասին Արցախի Հանրապետության անկախության օրվան նվիրված հանրահավաքի ընթացքում Alpha News-ին ասել է արցախցի Լուսինե Ջամալյանը։
«Մենք միշտ հաղթել ենք, որովհետև միասնական ենք եղել, հենց պառակտվեցինք, նաև պարտվեցինք»,- նշել է Ջամալյանը։
Նրա խոսքով՝ եթե մի էջ կա, որը պետք է փակվի, դա Նիկոլ Փաշինյանի էջն է։
«Արցախի էջը ոչ՛ Նիկոլով, ո՛չ Ալիևով ու իրենց տերերով չի փակվում։ Արցախի էջը բացվել է հայերով, ու նույն ձև էլ լինելու է»,- ընդգծել է արցախցին։