Արթուր Սարգսյանը՝ ձյուդոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
04 Սեպտեմբերի 2025, 14:48
Մերձմոսկովյան շրջանում բնակվող ձյուդոիստ Արթուր Սարգսյանն աչքի է ընկել օգոստոսի 27-31-ը Սոֆիայում (Բուլղարիա) կայացած Մ 18 տարեկան պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունում:
Ռուսաստանի հավաքականի կազմում նա բրոնզե մեդալ է նվաճել թիմային մրցումներում՝ ներդրում ունենալով Ղազախստանի, Բրազիլիայի և Լեհաստանի հավաքականների նկատմամբ տարած հաղթանակներում: