Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ո՞ւր է բարեկեցության «պատմական» մակարդակը

04 Սեպտեմբերի 2025, 18:00

Բարեկեցության ցուցիչներից մեկը սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու և դրանք հաղթահարելու հնարավորությունն է։ Մենք բոլորս ներկայումս բավական լուրջ թանկացումների ներքո ենք, թանկացումներ, որոնք արտացոլվում են պաշտոնական վիճակագրությունում։ Իսկ որքանո՞վ է հաղթահարվում այն․․․

Այսպես, սպառողական գների ինդեքսն այս տարվա հուլիսին կազմել է 3,4 տոկոս։ Թեև այս ցուցանիշը Կենտրոնական բանկի կողմից սահմանված թիրախային գնաճի տիրույթում է, բայց բազմիցս նշել ենք, որ մի բան է կուտակային, միջինացված ցուցանիշը, մեկ այլ բան՝ դրա բացվածքը, երբ ուսումնասիրում ենք, թե առանձին ապրանքախմբերի կամ ծառայությունների գներն ինչպես են փոխվել։ Իսկ կարևոր նշանակության ծառայությունները շարունակաբար թանկանում են, թանկանում է նաև առաջին անհրաժեշտության պարենամթերքը, որոշները՝ նույնիսկ երկնիշ։

Սննդամթերքը, օրինակ, մեկ տարվա ընթացքում թանկացել է 4,4 տոկոսով։ Օրինակ՝ կարագը թանկացել է 12,6 տոկոսով, բուսայուղը՝ 16,8 տոկոսով, հացը՝ 4,4 տոկոսով։ Բանջարեղենի գնաճն էլ, գյուղատնտեսական արտադրանքի ծավալների աճի ֆոնին վկայում է ոլորտի՝ ինստիտուցիոնալ խնդիրների մասին։

Առհասարակ, թանկացումների պատճառը, եթե չասենք՝ գերակշռող, ոչ արդյունավետ մենեջմենթն է, իսկ շատ հաճախ «բարեփոխման» անվան ներքո իրականացվող գործողությունները։ Հիշենք հարկային համակարգում փոփոխությունները, որոնք, իհարկե, պետք է հանգեցնեին մի շարք ծառայությունների գների աճին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դրանք հարկային արտոնյալ համակարգից անցան ընդհանուր հարկման դաշտ։ Անձնական ծառայությունների 11,6 տոկոս թանկացումը հենց դրա մասին է։

Եթե նորից խոսենք բարեկեցության մասին, ապա կարևոր է՝ որքանով է հասարակությունը կարողանում հաղթահարել նույն գնաճը։ Այս իմաստով, պարզապես հիշեցնենք, որ մենք, ըստ էության, դեռ 2020թ-ից շարունակական գնաճի ներքո ենք, իսկ արդյոք հասարակության եկամուտներն ինդեքսավորվել են գնաճին համարժեք։ Եթե առաջնորդվենք միջին աշխատավարձի աճի մասին անընդհատ շահարկվող վիճակագրությանն, ապա դա սոցիալական տեսանկյունից խնդիր լուծող չէ, քանի որ աշխատավարձերի զգալի բարձրացում վերջին տարիներին նկատվել է ընդհանուր թվաքանակի 10 տոկոսից պակաս աշխատողների մոտ, մի քանի ոլորտի ներկայացուցիչների, որոնք միջինացված ցուցանիշի վրա ունեցել են դրական նպաստում, բայց դա հասարակության լայն շերտերին չի առնչվում։

Փոխարենն ունենք մեկ այլ վիճակագրություն, որը բավական խոսուն է։ Մասնավորապես՝ մեկ տարում հացը թանկացել է 4,4 տոկոսով, կարագը՝ 12,6 տոկոսով, միաժամանակ այդ նույն մեկ տարվա ընթացքում նվազել է կենսաթոշակի միջին չափը մեր երկրում։

Թեև, այո, ներկայացված ցուցանիշները ևս միջինացված են, բայց, օրինակ, առանձնացրել ենք տարիքային կենսաթոշակ, և եթե 2024թ․ հուլիսին այն միջինում կազմել է 49807 դրամ, ապա այս տարվա հուլիսին՝ 49557 դրամ։ Նվազումն, իհարկե, թվում է փոքր, բայց երևույթն ինքնին խոսուն է։