Պուտինը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Վլադիմիր Ռապացկուն

05 Սեպտեմբերի 2025, 13:46

Հայեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորել է վետերան Վլադիմիր Ռոմանովիչ Ռապացկուն։

Սեպտեմբերի 3-ին Գյումրիում վետերանին ուղերձը փոխանցել են ՌԴ գլխավոր հյուպատոսության հյուպատոս-խորհրդական Յու. Ն. Կովալկոն և ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդի օգնական Վ. Ս. Խոլոպովը:

Ռապացկուն հանձնել են նաև հուշանվեր՝ նվիրված Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին:

Վլադիմիր Ռապացկին իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել ուշադրության համար և ընդգծել իր մշտական պատրաստակամությունը՝ շարունակելու ծառայությունը Ռուսաստանին:

Հիմա եթերում