Էկո ակցիա՝ Դոնի Ռոստովում Մարտիրոս Սարյանի արձանի մոտ
13 Սեպտեմբերի 2025, 22:10
Սեպտեմբերի 7-ին Դոնի Ռոստովի հայ համայնքը, հայ երիտասարդների միության և «Եդինայա Ռոսիա» կուսակցության Պրոլետարսկի տեղական բաժանմունքի ներկայացուցիչները բնապահպանական ակցիա են անցկացրել հայ մեծանուն նկարիչ և գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի հուշարձանի մոտ։ Այս մասին համացանցում հայտնել է «Դոնի Նախիջևանի հայկական համայնքը»:
Արձանը բացվել է 1982 թվականին, այն ստեղծել են քանդակագործներ Լևոն Թոքմաջյանը, Ռոմեո Ջուլհակյանը և Գրիգորի Գրիգորևը։