Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը՝ Ռոստովում

10 Սեպտեմբերի 2025, 14:00

Մշակույթ

Ռոստովի կերպարվեստի մարզային թանգարանում սեպտեմբերի 11-ին տեղի կունենա հայտնի նկարիչ Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը։ Ցուցադրությունը ներառում է աշխատանքներ հենց թանգարանի հավաքածուից, որոնք արտացոլում են վարպետի ստեղծագործական ուղու տարբեր փուլերը։

Միջոցառման պատվավոր հյուրը կլինի նկարչի թոռնուհին՝ Սոֆյա Սարյանը, ով Երևանում գործող Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահն է։ Նա կմասնակցի բացմանը և կպատմի իր նշանավոր պապի կյանքի ու ժառանգության մասին։

Հիմա եթերում